Տնտեսական աճն ինքնանպատակ չի կարող լինել, այն չեն գրանցում՝ զուտ տոկոսներ նշելու համար
Տնտեսական աճն ինքնանպատակ չի կարող լինել: Տնտեսական աճ չեն գրանցում՝ զուտ տոկոսներ նշելու համար: Ցավոք, քաղաքական շահերը հաճախ ստիպում են գնալ կարճաժամկետ աճ գրանցելու ու որոշակի քաղաքական դիվիդենտներ հավաքելու ուղով (օրինակ՝ բարձրացնենք հարկերը, մեծացնենք պետ. բյուջեն, հետո ինչ, որ որոշ ժամանակ անց գրանցելու ենք դրա հակառակ արդյունքը, կարևորը հիման է):
Հակառակը, ինքնհարատ, երկարաժամկետ աճ գրանցելու համար հարկավոր է զարգացնել տեխնոլոգիաները, արտադրողականությունը, հիմնվել կրթության որակի ու գիտելիքի կուտակման վրա: Բայց դե ում է ձեռնտու երկարաժամկետ տնտեսական աճը, երբ կա համակարգային կոռուպցիան ու ոչնչապաշտությունը:
Արեգ Սարգսյան. Ֆեյսբուք