Երկվորյակ ակրոբատները պայթեցրել են համացանցը (տեսանյութեր, լուսանկարներ)
22-ամյա Տիգան և Սամանտա Ռիբկաներն Ավստրալիայում մասնակցել են «Got Talent» մրցույթին և հայտնվել կիսաեզրափակչում: Դա ընդամենը սկիզբն էր նրանց հայտնիության: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով The Sun-ին:
Աղջիկները սկսել են զբաղվել գիմնաստիկայով 3 տարեկանից, իսկ պարել սկսել են 6 տարեկանից: Անհավանական տաղանդը ժառանգել են իրենց մորից, ով ևս զբաղվել է ակրոբատիկայով և ոգևորել է աղջիկներին՝ հետևել իր օրինակին: Աղջիկները 6 ժամ պարապում են ստուդիայում, որից հետո շարունակում են բարելավել իրենց հմտությունները տանը:
Երկվորյակները նշել են, որ շատ կապված են միմյանց հետ և ամեն ինչ անում են միասին: Նախ սովորել են նույն դպրոցում և համալսարանում, իսկ այժմ միասին զբաղվում են ակրոբատիկայով: