Ալիևյան ԶԼՄ-ն ակտիվ գովազդում է արցախյան գինին
Ադրբեջանում հայատյացությունն այն մասշտաբների է հասել, որ մեր արևելյան հարևանները չեն էլ հասկանում, որ շատ դեպքերում անդրադառնալով Հայաստանին և Արցախին ոչ թե հակագովազդով են զբղավում, այլ ընդհակառակը՝ մեծ օգուտ են տալիս մեզ:
Այսպես, ալիևյան կայքերից մեկը՝ haqqin.az-ը, որն աչքի է ընկում իր սարսափելի հակահայ հոդվածներով հատուկ անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի twitter-յան վերջին գրառմանը, որտեղ վերջինս գովազդում է Արցախի Ասկերանի շրջանում արտադրված «ԱՐԵՎԻՍ» գինիները;
Անգրագետ ազերիները չգիտես ինչու գինին անվանել են «Ասկերան»: Սակայն դա էական չէ: Կարևորն այն է, որ Տիգրան Բալայանի twitter-յան էջի լսարանից ավելի մեծ լսարան ունեցող ալիևյան սույն կայքն ակամայից գովազդում է Արցախում արտադրված բարձրակարգ գինիները:
Շնորհակալություն կարելի է հայտնել ալիևյան կայքի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևին արցախյան գինիների PR-ով զբաղվելու համար:
Մեկ ժամվա մեջ այն դիտվել է 2500 անգամ:
Հ.Գ.Ի դեպ, լավ կլինի, եթե գրառում կատարելուց առաջ մեր ԱԳՆ-ի մամլո խոսնակն աշխարհագրական տեղանունները ճիշտ գրի. ոչ թե ԱսՔերան,այլ ԱսԿերան:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք