Հազար ափսոս, որ էլիտաների վարքը չի փոխվում
Առաջին աշխարհամարտից առաջ եվրոպական էլիտաները (ի դեպ՝ արյունակից բարեկամներ էին) փոխադարձ ատելության գրադուսն այն աստիճան բարձրացրեցին, որ Լոնդոնում հրաժարվում էին Մոցարտ ու Բեթհովեն նվագել, իսկ Բեռլինում՝ Շեքսպիր բեմադրել։ Ռուսներն էլ Պետերբուրգը Պետրոգրադ անվանակոչեցին՝ դեմոնստատիվ կերպով հրաժարվելով գերմանական «բուրգ» արմատից։ Արդյունքում՝ պայթեց առաջին աշխարհամարտը՝ խլելով 17 միլիոն մարդու կյանք։
Արդեն 1920-ականներին եվրոպական էլիտաներն ասում էին, թե մարդկությունը, իր մաշկի վրա զգացած լինելով պատերազմի այլանդակ հետևանքները, այլևս երբեք չի պատերազմի։ Բայց, ինչպես մարշալ Ֆոշն էր ասել 1919-ի Վերսալի համաձայնագրի մասին՝ «սա ոչ թե հաշտության, այլ զինադադարի պայմանագիր է՝ 20 տարով»։ Ֆրանսիացի մարշալն, իրոք, մարգարեացել էր, Վերսալի փաստաթղթի ստորագրումից ուղիղ 20 տարի անց մարդկությունը մտավ ամենասարսափելի պատերազմի մեջ։ Ու դրա պատճառը նորից եվրոպական էլիտաների անպատասխանատու, գոռոզ, հաճախ նաև ապուշության եզրագիծը հատող քաղաքականությունն էր։
Հազար ափսոս, որ էլիտաների վարքը չի փոխվում:
Միհրան Հակոբյան. Ֆեյսբուք