Նախիջևան ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում թռչնին բախվելու պատճառով
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի «Airbus A320» ինքնաթիռը, որը Բաքվից Նախիջևան էր ուղևորվում, թռիչքի օդանավակայան է վերադարձել, քանի որ բարձրություն հավաքելիս բախվել է թռչնին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել օդանավակայան վերադառնալու մասին: Վայրէջքը հաջող է ընթացել»,- նշել է ավիաընկերության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ «ինքնաթիռն այժմ զննում են տեխնիկները»:
«Չվերթի ուղևորները Նախիջևան կուղևորվեն այլ ինքնաթիռով»,- նշել է ներկայացուցիչը: