Կարևոր է, որ չմոռանանք, չանտեսենք ապրիլյան դժոխային օրերը հերոսաբար անցած մեր բոլոր հերոս զինծառայողներին
2016-ի ապրիլի պատերազմից անցել է երկու տարի։ Այդ դժոխային օրերը հերոսաբար անցած մեր բոլոր հերոս զինծառայողներն այս տարի արդեն զորացրվել են։ Նրանք բոլորն արդեն մեր կողքին են, մեր շրջապատում։
Հիմա՝ շատ կարևոր է, որ չմոռանանք, չանտեսենք այդ տղերքին։ Մենք Արցախի առաջին պատերազմի շատ դառը փորձ ունենք, երբ պատերազմին մասնակցած շատ տղերք անտեսվեցին։ Անկեղծ չեմ ուզենա, որ 2016-ի ապրիլի տղերքը նույն ճակատագրին արժանանան։ Այդ տղերքը մեզ, մեր երեխաներին հաղթանակ են պագևել։
Մկրտիչ Իսրայելյան. Ֆեյսբուք