Մեծ գին կվճարեն. Թրամփը մեղադրել է Պուտինին և Իրանի ղեկավարությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթթերյան իր էջում մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Իրանի ղեկավարությանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Շատերն են մահացել, այդ թվում՝ կանայք և երեխաներ, Սիրիայում անմիտ քիմիական հարձակման ժամանակ: Վարակի գոտին շրջափակված է և շրջապատված Սիրիայի բանակի կողմից, ինչը նրան լիովին անհասանելի է դարձնում դրսից: Նախագահ Պուտինը, Ռուսաստանը և Իրանը պատասխանատու են գազան Ասադին աջակցելու համար: Պետք է մեծ գին վճարեն»,- գրել է Թրամփը:
Նա նաև հորդորել է որքան հնարավոր է շուտ բացել գոտին բժշկական օգնություն ցույց տալու համար: