Բեռլինում ահաբեկչություն է կանխվել
Ոստիկանները բերման են ենթարկել չորս մարդու, ովքեր Բեռլինի կիսամարաթոնի ժամանակ ահաբեկչություն էին պատրաստվում իրագործել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Die Welt»-ին:
Ոստիկանությունը ենթադրում է, որ ձերբակալվածները նախատեսել էին դանակով հարձակվել հանդիսատեսի և սպորտային իրադարձության մասնակիցների վրա:
Բացի այդ, իրավապահները պարզել են, որ 4 տղամարդ կապված է եղել թունիսցի Անիս Ամրիի հետ, ով կազմակերպել է Բեռլինում սուրբծննդյան շուկայի ահաբեկչությունը 2016 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ 11 մարդ էր մահացել:
Նախօրեին գերմանական Մյունստեր քաղաքում բեռնատարը մխրճվել էր սրճարանի մեջ: Դեպքի հետևանքով երկու մարդ էր մահացել, իսկ տղամարդը՝ ինքնասպան եղել: