Նարեկացու արձանի տեղադրումն օգնել է հաղթահարել Իտալիայի ներքաղաքական ճգնաժամը. իտալական ԶԼՄ-ներ
Վերջին օրերին Վատիկանի այգիներում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրումն ու Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի անունից կազմակերպված ընդունելությունն իտալական ԶԼՄ-ների գլխավոր լուրերի թվում են:
«Il Messaggero» իտալական պարբերականն անդրադարձել է կարևոր իրադարձությանը՝ նշելով, որ Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի անունից «Դորիա Պամֆիլի» պալատում կազմակերպված ընթրիքը հայտնվել է երկրի քաղաքական անցուդարձի կենտրոնում։
Ինչպես հաղորդվում է, «Դորիա Պամֆիլի» պալատը և Սիլվիո Բերլուսկոնիի տունը համարվող «Գրացիոլի» պալատն իրարից բաժանում է մի փոքր հրապարակ և մի քանի տասնյակ մետր երկարության ճանապարհ։
Ապրիլի 5-ի երեկոյան այս կարճ ճանապարհն առանցքային է դարձել Իտալիայի կառավարության ձևավորման ֆոնին փակուղում հայտնված երկու կուսակցությունների վերամիավորման համար Մատեո Սալվինիի գլխավորած «Լիգա» և Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորած «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունների պառակտումից հետո, որը քաղաքական ճգնաժամ էր առաջացրել։