Հայաստանի սահմանին մոտեցած թուրք հովիվը վիրավորվել է ականի պայթյունից
Թուրքիայի Կարս նահանգի Քիլիթթաշ գյուղի բնակիչ Էրհան Բուլութը անասուններին արածեցնելու ժամանակ ականի վրա է հայտնվել։ Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Հայաստանի հետ սահմանին մոտեցած անասուններին հետ վերադարձնելու համար սահմանին մոտեցած հովիվը վիրավորվել է ականի պայթյունից։
Վիրավորված հովիվն անմիջապես շտապօգնություն է կանչել և տեղափոխվել հիվանդանոց։
Նշվում է, որ նրա առողջական վիճակը լավ է, վնասվել է ոտքը։