Ղրիմում բախվել են միկրոավտոբուսն ու էլեկտրագնացքը. կան զոհեր և վիրավորներ
Հինգ մարդ զոհվել է, տասը վիրավորվել ապրիլի 8-ին Ղրիմում երթուղային տաքսու և էլեկտրագնացքի բախման հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Life.ru-ն։
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով` «Սևաստոպոլ-Արմյանսկ» երթուղին իրականացնող միկրոավտոբուսը բախվել է «Կերչ-Արմյանսկ» էլեկտրական գնացքին։
Տաս մարդ տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել։ Հինգ զոհվածների մեջ նաև մանկահասակ երեխա է եղել։