Թուրքիայում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Բոլու նահանգում գրանցվել է 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդում է diken.com.tr կայքը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նահանգի Յեշիլջե գյուղում, ցնցումների հետևանքով ավերածություններ ու զոհեր չեն գրանցվել:
Աղբյուրը նշում է, որ ստորգետնյա ցնցումները մեծ խուճապի պատճառ են դարձել բնակչության շրջանում, մարդիկ ստիպված են դուրս գալ բնակարաններից, շատերը գիշերն անցկացրել են փողոցում:
Տեղի իշխանությունները հորդորել են բնակիչներին ցուցաբերել զգոնություն՝ ցնցումների հնարավոր կրկնության բարձր հավանականության պատճառով: