Մերկապարուհի Վարդան իր երկրպագուներին խնդրել է սատարել Սևակին «Եվրատեսիլում» (տեսանյութ)
Ռուսաստանաբնակ հայազգի պարուհի, pol-dance-ի աստղ Վարդան Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում նա պարում է Սևակ Խանաղյանի «Մի լռիր» երգի հնչյունների ներքո։
Հիշեցնենք, որ Սևակն իր «Քամի» երգով այս տարի ելութ կունենա Պորտուգալիայում կայանալիք «Եվրատեսիլ 2018» միջազգային երգի մրցույթին` ներկայացնելով Հայաստանը։
«Իմ պարի բաղկացուցիչները լավ երգն ու հանդիսատեսն են… Գիտեմ, որ կհետաքրքրվեք «Մի լռիր» երգով, այն կատարում է իմ ընկեր @sevak_khanagyan-ը։ Նա այս տարի կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլում»։ Իսկ դա նշանակում է` երբ գա ժամանակը, ձեզ պետք է խնդրեմ սատարել նրան»,- տեսանյութը մակագրել է Վարդան։