Նշվել են Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման համար հնարավոր վայրերը
ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն գաղտնի բանակցություններ են վարում նախագահներ Դոնալդ Թամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման կազմակերպման մասին: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին:
Բանակցությունները վերահսկում է ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին ղեկավար Մայք Պոմպեոն, որին Թրամփն առաջադրել է պետքարտուղարի պաշտոնի համար: Նշվում է, բանակցություններ են կայացել երրորդ կողմի հետ:
Երկու երկրի ղեկավարների հանդիպման վայրը, սակայն, դեռևս չի որոշվել: Հյուսիսկորեացիները պնդում են, որ հանդիպումն անցկացվի իրենց մայրաքաղաք Փհենյանում: Որպես մեկ այլ հավանական վայր նշվում է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորը:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ երբ հանդիպման վայրը որոշվի և ամսաթիվը նշանակվի, օրակարգն առավել հանգամանորեն կքննարկվի: