Գերմանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է՝ ահաբեկչությունից հայեր տուժել են, թե ոչ
Գերմանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մյունսթեր քաղաքում տեղի ունեցածի հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը։ Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Գերմանիայի Մյունստեր քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, 3 մարդ մահացել է: Մոտ 50 մարդ վիրավորվել է: