Սկրիպալը գիտակցության է եկել և խոսել
Ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը գիտակցության է եկել և խոսել: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ առանց տեղեկատվության աղբյուրներին վկայակոչելու:
Sputnik-ի փոխանցմամբ՝ հեռուստաալիքը եթերում տեղեկացրել է, որ Սկրիպալի վիճակն այլևս ծայրահեղ ծանր չէ, լավ է արձագանքում բուժմանը, գիտակցում է և կարող է խոսել:
Նաև նշել են, որ ոստիկանները հույս ունեն խոսել Սկրիպալի հետ: