Սաակաշվիլին աշխատանք է գտել Նիդերլանդներում
Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Նիդերլանդներում խոսնակների ակադեմիայում որպես դասախոս աշխատելու մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Պայմանավորվել եմ Նիդերլանդների խոսնակների ակադեմիայի հետ համագործակցության մասին: Քանի դեռ Եվրոպայում եմ, գումար կաշխատեմ դասախոսություններով: Ակադեմիայում շատ լավ կոլեկտիվ է, տպավորված եմ մեր տարածաշրջանի վերաբերյալ լավ գիտելիքներով և ճիշտ արժեքներով»,- գրել է նա:
Նա նաև հույս է հայտնել, որ ինքը ստիպված չի լինի շատ երկար ժամանակ դասախոսություններ կարդալ, և որ կկարողանա իր փորձն օգտագործել ոչ թե դասախոսությունների համար, այլ «իշխանությունից օլիգարխների հեռացման և իրական բարեփոխումների»: