Երիտասարդ հայ սթրիթռեյսերը Մոսկվայում մահացու վրաերթի է ենթարկել կնոջը (լուսանկարներ)
Մոսկվայի հարավ-արևելքում մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել՝ «BMW X5»-ի մասնակցությամբ: Վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, դուրս է եկել երթևեկելի հատվածից և մահացու վրաերթի ենթարկել կնոջը: Այս մասին գրում է «Մոսկվա» գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 12:45-ին: Կինը մահացել է դեպքի վայրում:
Gazeta.ru-ի տեղեկություններով՝ մեքենայի ղեկին 22-ամյա հայ սթրիթռեյսեր է եղել՝ Մհեր Թարզիկյանը: Երիտասարդը սոցկայքերում ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել, որում նա մեքենան մինչև 250կմ/ժամ արագության է հասցնում: Այսօր ցերեկը երիտասարդի որոշ հրապարակումներ արդեն ջնջվել էին, սակայն «Одноклассники» սոցկայքում դեռևս հնարավոր է գտնել հրապարակումներ և տեսնել, որ երիտասարդը սիրում էր ավտոմեքենաներ և մեծ արագություն և նախկինում կարող էր արդեն ՃՏՊ-ների մեջ ընկած լինել: