Հռոմից էլ հին. բրիտանական «The Essential Daily Briefing»-ն անդրադարձել է Երևանին (լուսանկարներ)
Բրիտանական «The Essential Daily Briefing» պարբերականն անդրադարձել է Երևանին: Պարբերականը ներկայացրել է այն վայրերը, որոնք պետք է որ դուր գան օտարերկրացի զբոսաշրջիկներին:
Հոդվածի հեղինակ Դիմիտրիս Հոլը նշել է, որ նախկին խորհրդային քաղաք Երևանը Հռոմից էլ հին է և կարող է հպարտանալ հին և նոր մշակույթների փոխազդեցության բազում օրինակներով:
Հեղինակը շեշտել է, որ Երևանը բացահայտելիս իրեն օգնել են մի խումբ երևանցիներ, ովքեր աշխատել են որպես էքսկուրսավար և իրեն ծանոթացրել քաղաքի ամենահետաքրքիր վայրերին: