Օլգա Բուզովան ցույց է տվել լեցուն դահլիճն իր համերգի ժամանակ (տեսանյութ)
Օլգա Բուզովան լեցուն դահլիճներ է հավաքում Ռուսաստանում իր հյուրախաղերի ժամանակ։ Հեռուստահաղորդավարուհի, իսկ հիմա նաև երգչուհի Բուզովան իր Instagram-ում ցույց է տվել Սամարայում իր համերգի ժամանակ լեփ լեցուն դահլիճը։
«Բարդ է մեկ րոպեի մեջ տեղավորել այն, ինչ այսօր տեղի էր ունենում Սամարայում, բայց դա ինձ հաջողվեց։ Գտեք ինքներդ ձեզ տեսանյութում։ Դուք ամենալավն եք ինձ համար: Ես քնած չեմ․․․ զգացմունքները հեղեղել են ինձ»,- մակագրել է տեսանյութը Օլյան։