Ձեր անմնացորդ նվիրումն ու մայրական գորովանքը թող փոխհատուցվի որդիական երախտագիտությամբ և անսահման սիրով. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, մաղթելով, որ Ժպիտն ու ուրախությունը նրանց կյանքի մշտական ուղեկիցը լինի: Նա մասնավորապես գրել է. «Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,
շնորհավորելով տոնի առթիվ, մաղթում եմ առողջություն, բարեկեցություն, սեր և երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին:
Թող ժպիտն ու ուրախությունը լինեն ձեր կյանքի մշտական ուղեկիցը, միշտ շրջապատված լինեք ձեր ամուսինների, եղբայրների, հայրերի և որդիների ուշադրությամբ ու հոգատարությամբ և թող ձեր հմայքն ու գեղեցկությունը միշտ գերող լինի, ձեր անմնացորդ նվիրումն ու մայրական գորովանքն էլ փոխհատուցվի որդիական երախտագիտությամբ և անսահման սիրով»: