Պուտինն աշխատանքից ազատել է ուժային գերատեսչությունների 11 գեներալների
Նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է Ներքին գործերի նախարարության, Պատիժների կատարման դաշնային ծառայության, Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետեւանքների վերացման նախարարության եւ Քննչական կոմիտեի տասնմեկ գեներալների: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալում:
Կադրային փոփոխությունների պատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Նույն հրամանագրով նախագահը նոր նշանակումներ է կատարել Ներքին գործերի նախարարությունում եւ Քննչական կոմիտեում: Մի քանի մարդ ՔԿ նախագահին առընթեր հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի պաշտոններ են զբաղեցրել, որոնց թվում են Ալեքսանդր Լավրովը, ով վարում է ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի գործը, որը մեղադրվում է «7-րդ ստուդիայում» յուրացումների կազմակերպման մեջ: