Մառա Բաղդասարյանին Մոսկվայում տուգանել են 15 հազար ռուբլիով՝ առանց վարորդական իրավունքի վարելու համար (տեսանյութ)
Մոսկվայում ոստիկանությունը ցմահ վարորդական իրավունքից զրկված Մառա Բաղդասարյանին տուգանել է 15 հազար ռուբլիով՝ իր մեքենայով մի քանի մետր վարելու համար: Այս մասին գրում է NTV.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 3-ին Բաղդասարյանը չի ներկայացել դատարան այն բանից հետո, երբ նրա մեքենան կանգնեցրել էին ոստիկանները մարտի 31-ին: Մառան կրկին չի կարողացել ներկայացնել փաստաթղթերը:
Իսկ թե ինչու է սկանդալային պատմություններով հայտնի Բաղդասարյանը որոշել կրկին նստել մեքենայի ղեկին, ցանկացել են պարզել ոստիկանները և հրավիրել են նրան բացատրական զրույցի: ՝ հրավիրելով նրան բացատրական զրույցի:
Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը ցմահ զրկվել է վարորդական իրավունքից այն բանից հետո, երբ իր G դասին պատկանող Mercedes Benz մակնիշի մեքենայով փախուստի է դիմել՝ ստիպելով ոստիկանությանը հետապնդել իրեն: Չնայած վարորդական իրավունքի բացակայությանը, աղջկան մի քանի անգամ նկատել են ղեկին և տուգանել: