Լուսիկ Ագուլեցու տոնական ծառը՝ ձևավորված ավելից
«Մի ժամանակ մարդիկ պաս էին պահում, իսկ հիմա ամբողջը կենտրոնացված է խրախճանքի վրա: Մոռացել ենք վեց օրվա խորհուրդը, որին հաջորդել է Քրիստոսի ծնունդը: Արևելյան Հայաստանում տոնածառ չի դրվել, իսկ Արևմտյան Հայաստանում ունեցել ենք ծիսական ծառ, երբ գաթա են թխել, վրան ծառի ճյուղ ու մազ կապել»,-
Այսօրվա ասուլիսի ընթացքում նշեց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին:
Նկարչուհին պատմեց հայերի ունեցած երեք նոր տարիների մասին. Հին նոր տարի, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կողմից 18-րդ դարում հունվարին ներմուծված Ամանոր, և 20-ականներին օգտագործվող Նոր տարի:
Նկարչուհու խոսքով Ամանորը կին է, կենաց ծառ է, ով Վանատուր աստծո կինն է եղել։ Վանատուրը հյուրընկալության աստվածն է եղել: Եվ նրանց սիրո առաջին խոստովանությունը եղել է խնձոր տալը և շատ հաճախ Ամանորի օրն էլ տոնածառը զարդարել են կարմիր խնձորով:
Նկարչուհին պատմեց, որ իր տան տոնական ծառն այս տարի ձևավորել է ավելից, որը կնոջ խորհրդանիշն է:
«Ամանորի խորհրդանիշներից մենք ունենք Բորեաս սառցե մարդ, հզոր, տիեզերական Ժուկով-ժամանակով ծերունին, ով սարի գլխին նստած գիշեր-ցերեկ է անում։ Արևմտյան Հայաստանում շատ տեղերում Ձմեռ պապին կոչել են Խլվլիկ, Կաղանդ պապ, ով Նոր տարվա նվերի խորհրդանիշն է եղել»,- ասաց նա։
Կորցնել ավանդույթները, նկարչուհին, պարզապես դավաճանություն է համարում: Իսկ ամանորյա տոնական ուտեստներով հայկական սեղանները հարուստ չեն եղել, քանի որ մինչև Սուրբ Ծնունդ պահք են պահել, իսկ հունվարի վեցին սեղաններին մատուցել են տարբեր տեսակի կանաչեղեն, եփել են այդ օրվա խորհուրդ հանդիսացող կանաչին:
Ասուլիսին ներկա էր նաև Տեր Բաբկեն քահանան, ով նշեց, որ օգոստոսին նոր տարին նշելը պայմանավորված է եղել Հայկի' Բելի նկատմամբ տարած հաղթանակով:
«Նոր տարին իր մեջ խորհուրդ ունի, որովհետև, ըստ ավանդության, երբ Բաբելոնում ազգերը բաժանվեցին և 72 ազգերից ամեն մեկին իր տեղը հասավ և երբ Հայկ նահապետը օգոստոսի 11-ին սպանեց Բելին, այդ օրը դարձավ Նոր տարվա տոն»,- ասում է քահանան:
Նկարչուհին պատմեց, որ իր տան տոնական ծառն այս տարի ձևավորել է ավելից, որը կնոջ խորհրդանիշն