Ալիևը մեղադրել է Հայաստանին «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը խոչընդոտելու համար». Ալիևի հարցազրույցը ՏԱՍՍ-ին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը սպասում է կոնկրետ գործողությունների: Այդ մասին հայտարարել Իլհամ Ալիևը ռուսական ТАСС գործակալությանը տված հարցազրույցում:
«Անկասկած, ներկայիս իրավիճակն ընդունելի չէ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ միջազգային հանրության համար: Առավել ևս միջնորդական առաքելության մանդատ ունեցող երկրները՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պետության ղեկավարի մակարդակով բազմիցս հայտարարել են, որ ստատուս քվոն պետք է փոխվի»,- ասել է նա:
Ադրբեջանի նախագահն ասել է, որ ակնկալում են կոնկրետ գործողություններ:
«Հայտարարություններն, իհարկե, կարևոր են, բայց մեզ հարկավոր է խնդրի կարգավորում»,- ասել է Ալիևը:
Նա կրկին մեղադրել է Հայաստանին «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը խոչընդոտելու համար»: