Հայուհին կարող է դառնալ ԱՄՆ առաջին տիկին. հայտնի դերասան Սկալան ցանկանում է դառնալ ԱՄՆ նախագահ
Հայտնի ամերիկացի դերասան, պրոդյուսեր և ըմբիշ Դուեյն Սկալա Ջոնսոնը, ով ամուսնացել է հայուհի Լորեն Հաշյանի հետ, խոսել է իր քաղաքական դաշտ մտնելու մասին և մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն:
«Ես չեմ բացառում դա, և ես համարում եմ, որ դա հաճելի է, որ շատ մարդիկ կողմնակից են այս հարցում և բացահայտորեն արտահայտում են այս հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Ինձ համար, մեր երկիրը, ամերիկացիները, մեր քաղաքացիները և մեր երկրի արժեքները դատարկ արտահայտություն չեն: Ուստի, իհարկե, ես կդիտարկեի նախագահ առաջադրվելու հնարավորությունը», -ասել է դերասանը Fox News-ին տված հարցազրույցում:
Դերասանը նաև ասել է, որ մեծ հարգանք ունի պետական ծառայության ինստիտուտի և մասնավորապես նախագահի աշխատանքի հանդեպ, բայց քանի որ ինքը քաղաքականության մեջ փորձ չունի, ապա պատրաստվում է հաճախել հանդիպումների` անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար: