Ում հետ է ժամանակ անցկացնում Բրեդ Փիթը (լուսանկարներ)
Այս շաբաթվա մեջ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հավանաբար կստորագրեն իրենց ամուսնալուծության փաստաթուղթը: Այս մասին հաղորդում է Page Six-ը:
Բրեդ Փիթը ժամանակ է անցկացնում ճարտարապետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Ների Օքսմանի հետ: Հաղորդվում է, որ 54-ամյա դերասանը, ով ճարտարապետության ու դիզայնի սիրահար է, հարաբերություններ է հաստատել 42-ամյա իսրայելցի-ամերիկացի պրոֆեսորի հետ՝ ինստիտուտի ճարտարապետական նախագծի միջոցով:
Փիթը դիմել է Օքսմանին ճարտարապետական մի նախագծի վրա միասին համագործակցելու համար:
Զույգի հարաբերությունները բնութագրվում է որպես «պրոֆեսիոնալ ընկերություն», որը դեռևս չի վերածվել սիրային հարաբերությունների, սակայն պոտենցիալն առկա է: