ՌԴ ՊՆ-ն պատմել է այս տարվա Հաղթանակի զորահանդեսի նոր տեխնիկայի մասին
ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը հայտնել է, որ 2018 թվականի Հաղթանակի զորահանդեսին մի քանի նոր զինատեսակ ներկայացված կլինի: Այս մասին գրում է «Красная звезда»-ն:
Սալյուկովի խոսքով՝ Հաղթանակի զորահանդեսին ռուսները կտեսնեն «Տերմինատոր» տանկերի աջակցման ռազմական մեքենաները, զենիթահրթիռային «Тор-М2» համալիրները, «Թայֆուն-Կ» պաշտպանված ավտոմեքենաները:
Մայիսի 9-ի զորահանդեսին կմասնակցեն նաև հատուկ զրահապատ «Ռազմաարդյունաբերական համալիր-233136» մեքենաները, «Ուրալ-432009» զրահապատ մեքենան և «Патруль» անունով զրահապատ կորպուսային ավտոմեքենան:
Կարմիր հրապարակում զորահանդեսին կներկայացվեն ավելի քան 120 միավոր ժամանակակից զինատեսակներ և ռազմական տեխնիկա: