«Ձանձրալի ճառ է». Թրամփը ելույթի ժամանակ դեն է նետել ճառի թերթիկը (տեսանյութ)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Արևմտյան Վիրջինիայի նահանգում տեղի ունեցած ելույթի ժամանակ իր ելույթի ճառը համարել է ձանձրալի և դեն է նետել թուղթը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Live Air News ալիքում: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:
Ելույթի ժամանակ նա ցույց է տվել բոլորին թերթիկն ու ասել. «Այստեղ պետք է լինեին իմ դիտարկումները, դա երևի կտևեր մոտ երկու րոպե, սակայն սատանան դրա հետ...»‚ այնուհետև նա օդ է նետել թերթիկն ու անմիջապես բացատրել է իր արարքը:
Այնուհետև դիմելով ներկաներին նա ասել է. «Դա շատ ձանձրալի կլիներ‚ դուք այդպես չեք կարծում»:
Թերթիկի նետելու հատվածը դիտեք տեսանյութի 18-րդ րոպեից: