Հայտնի է դարձել՝ երբ Ռուսաստանում կբացվի «Mercedes-Benz»-ի գործարանը
Ռուսաստանում թեթև ավտոմեքենաների արտադրության «Daimler AG»-ը ձեռնարկությունը գործարան կբացի և «Mercedes»-ներ կթողարկի ամբողջական ցիկլի մեթոդով: Ռուսական արտադրության առաջին նմուշները գործի կդրվեն 2019 թվականի առաջին եռամսյակում: Այս մասին հաղորդել է Մոսկվայի շրջանի ներդրումների և ինովացիաների նախարարի տեղակալ Վադիմ Խրոմովը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Բոլորը գիտեն «Daimler» ընկերությանը որպես «Mercedes Benz» ավտոմեքենաների արտադրության գործարան: Այս պահին տվյալ նախագիծն իրականացման ակտիվ փուլում է: Գործարանը կառուցվում է, կորպուսների ընդհանուր շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, ներքին գործերի փուլն է ընթանում, ամռանը կլինեն սարքերը: Սպասվում է, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջին արդյունաբերական արտադրանքն արդեն կսկսվի արտադրվել»,- նշել է Խրոմովը:
Նոր արտադրական համալիրը գտնվում է Մոսկվայի շրջանի Սոլնեչնոգորսկի շրջանում և զբաղեցնում է 85 հեկտար տարածք: