Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Ջիգարխանյանին է վերադարձրել սկանդալային բնակարանը
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իր նախկին ամուսնուն է վերադարձրել մեծ աղմուկ բարձրացրած բնակարանը: Արմեն Ջիգարխանյանի ընկերոջ խոսքերով‚ դերասանի նախկին կինը նման քայլի գնացել է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: Բնակարանի վերադարձի մասին տեղեկատվությունը հայտնվել է մի շարք լրատվամիջոցներում դերասանի ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի միջոցով: Մինչ այդ‚ մարտ ամսվա վերջում‚ Վիտալինան հեռուստատեսության եթերում հայտարարել էր‚ որ դարձել է ինչ որ անծանոթ ու խորամանկ մարդկանց զոհ‚ ովքեր վերաբնակեցվել են Արմեն Բորիսովիչի բնակարանի վրա: Դաշնակահարուհու խոսքերով‚ նա այդ մասին իմացել է պատահաբար‚ այն բանից հետո‚ երբ բնակարանի նոր սեփականատերը փոխել է բնակարանի կողպեքը: Այս մասին հաղորդում է Znaminitka.ru-ն:
Արթուր Սողոմոնյանը հերքել է Ջիգարխանյանի նախկի կնոջ հայտարարությունները՝ ասելով‚ որ այդ ամենն ապատեղեկատվություն է և նպտակն է լրացուցիչ ուշադրություն գրավել: Բնակարանն այդքան էլ մեծ արժեք չունի‚ այն արժե մոտ 4 մլն ռուբլի‚ բայց այն կարևոր է Ջիգարխանյանի համար: Վիտալինան դեռ 2012թ-ից է բնակարանն իր անունով վերանվանել‚ սակայն ամուսնալուծությունից հետո Սողոմոնյանը պահանջել է ետ վերադարձնել այն:
Սկզբում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ասել է, որ վաճառել է գույքը, սակայն հետո պարզվել է, որ դա ճիշտ չէ: Դաշնակահարուհուն քրեական պատասխանատվություն էր սպառնում, այդ իսկ պատճառով նա վախեցել է և վերադարձրել բնակարանը: