55-ամյա մայրը ձեռնոց է նետել դստերն ու հաղթել գեղեցկության մրցույթում (լուսանկարներ)
55-ամյա Լորի Մեյսակը 24-ամյա դստեր՝ Էմիի հետ դուրս է եկել Miss Galaxy գեղեցկության մրցույթի բեմ: 4 երեխաների մայրն իր կյանքում առաջին անգամ իրեն թույլ է տվել բեմ բարձրանալ: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Լորիի դուստրը 19 տարեկանից սկսել է մասնակցել գեղեցկության մրցույթների‚ իսկ մայրը հանդիսատեսի հետ միայն ծափահարել է աղջկան: Սակայն նրա մտերիմներն ու հարազատները համոզել են կնոջը‚ որ իր ուժերը փորձի դստեր հետ միասին:
Էմին ինքն է մորը պատրաստել գեղեցկության մրցույթին‚ նրան սովորեցրել է ճիշտ քայլել ու ճիշտ ցույց տալ իր գեղեցկությունը: Արդյունքում մայրն ու դուստրը հաղթել են մրցույթում: Դուստրը ստացել է Miss Grand International Scotland մրցանակը‚ իսկ մայրը դարձել է առաջին вице-мисс-ը:
Մայրն ու դուստրը խոստովանել են‚ որ փողոցում հաճախ են նրանց քույրեր համարում: Նրանք շատ ժամանակ են անցկացնում միասին և այդ պատճառով էլ Լորին որոշել է մասնակցել մրցույթին: Նա խոստովանել է‚ որ հպարտանում է իրենով‚ որ կարողացել մասնակցել նման մրցույթի և կարողացել է հաղթել: Լորիի համար կարծես թե նոր ճանապարհ է սկսվել՝ կյանքի այս տարիների համար: