Միքայել Մինասյանի «Catholic News»-ին տված հարցազրույցը չափազանց կարևոր մի նկատառում էր պարունակում
Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի՝ անգլալեզու «Catholic News» գործակալությանը տված վերջին հարցազրույցը պարունակում է չափազանց կարևոր մի նկատառում, որը կարծում եմ հատկապես պետք է ընդգծվի Մերձավոր Արևելքի հինավուրց քրիստոնեական համայքների հետ Հայաստանի Հանրապետության ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում։
Մեր երկիրը կաթոլիկ աշխարհում ներկայացնող ամենաբարձրաստիճան դիվանագետի մակարդակով Հայաստանը փաստացիորեն առաջին անգամ հայտարարում է, որ Երևանի և Վատիկանի միջև «երկկողմ հարաբերությունները վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլ նաև Մերձավոր Արևելքում բոլոր քրիստոնյաներին», ինչով, ըստ էության, փաստում է իր պատրաստակամությունը միջազգային ասպարեզում հանդես գալու ողջ մերձավորարևելյան քրիստոնեության ներկայացուցիչ և հովանավոր պետության դերակատարությամբ։
Նման կարևորագույն և պատասխանատու առաքելության ստանձնումը և Աստծո կամոք հաջողությամբ իրականացումը միանշանակորեն բխում է թե՛ մեր պետության, թե՛ Մերձավոր Արևելքի քրիստոնյա բոլոր համայնքների կենսական շահերից՝ միևնույն ժամանակ լրջորեն փոփոխելով Հայաստանի Հանրապետության կարգավիճակը և մեր երկիրը թեկուզ մեկ, բայց խոշոր քայլով մոտեցնելով տարածաշրջանի քրիստոնյա գերտերություն դառնալու տեսլականին։
Վարդան Ոսկանյան. Ֆեյսբուք: