Նարեկացին միայն մերը չի, հիմա արդեն ձերն էլ է, մերն էլ (լուսանկար)
Հյուրանոցի դռնապանը երեկ երկար բողոքում էր այս տարվա եղանակից` արև չտեսանք, արդեն ապրիլ է: Հետո հարց ու փորձ էր անում` ինչի ենք Հռոմում ու համբերատար լսում իմ պատմությունը Նարեկացու, սրբադասման ու արձանի մասին:
Տարօրինակ առավոտ բացվեց Հռոմում: Արևը կերել է քաղաքը, չնայած դեռ առավոտ 9-նն է: Հյուրանոցից դուրս գալուց դռնապանը հետևիցս կանչեց` ձեր Սուրբը մեզ արև բերեց:
- Միայն մերը չի, հիմա արդեն ձերն էլ է, մերն էլ,- կանչեցի հեռվից ու նստեցի Վատիկան շտապող մեքենան:
Սևակ Լալայան. Ֆեյսբուք: