ԶԼՄ-ները բացահայտել են հայտնի դերեսան Թոբի Մագուայերի գեղեցկուհի ընկերուհուն (լուսանկարներ)
Այն բանից հետ, ինչ Թոբի Մագուայերը բաժանվել է Ջենիֆեր Մեյերից, նրա անձնական կյանքը բազմաթիվ անգամների եղել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Դերասանին վերջերս նկատել են խորհրդավոր թխահերի հետ: Այս մասին հաղորդում է Spletnik.ru-ն:
Մարտին նրանց նկատել են Արևմտյան Հոլիվուդում, իսկ անցած շաբաթը Մագուայերը թխահերի ուղեկցությամբ երկու անգամ հանրության առջև է հանդես եկել` Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Լրագրողները հաջողվել է իմանալ վերջինիս անունը` Տատյանա Դիտեման:
Աղջկա անունը Տատյան Դիտեման է, և նա համագործակցում է մոդելային գործակալությունների հետ, իսկ ազատ ժամանակ զբաղվում է երաժշտությամբ: Երեկ զույգին տեսել են Լոս Անջելեսի մարզասրահներից մեկի առջև:
Սակայն Թոբին չի մոռանում նաև իր երեխաներին, նա օրերս Ջենիֆերի և երեխաների հետ իր ժամանակն է անցկացրել Նյու Յորքում:
Ըստ ԶԼՄՆ-ների տեղեկությունների` նրանք դեռ փաստացի ամուսնացած են: Վերջերս տված հարցազրույցներից մեկի ժամանակ Մեյերը դերասանին ամենալավ նախկին ամուսին և լավ ընկեր է անվանել: