Քանյե Ուեսթի և Թրևիս Սքոթի կարիերաները վերահսկում է Քրիս Ջեները
Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջեները կարողացել է իր երեխաներին կարիերայի բարձունքի հասցնել, բացի այդ նա անգամ իր փեսաներին է կարողանում կառավարել: «Քարադաշայնների ղեկավար» Ջեները իր վրա է վերցրել Քանյե Ուեսթի և Տրևիս Սքոթի մենեջմենթի պարտականությունը: Այս մասին հաղորդում է Spletnik.ru-ն:
Երաժիշտներն էլ իրենց հերթին դեմ չեն: Նրանք հաճախ են լսում նրա կարծիքն ու հաճախ խորհուրդներ են հարցնում:
«Քրիսը կապ ունի Քանյեյի թիմում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Բացի այդ, նա է Տրևիսին խորհուրդ տվել աշխատանքից հեռացնել մենեջեր Մարկ Գիլեսպիին և նրա Three Six Zero ընկերության հետ պայմանագիրը առ ոչինչ համարել»,-նշել է աղբյուրը: