Քիմ Քարդաշյանը Versace-ի զգեստով ընդգծել է կուրծքն ու փայլել իր տեսքով (լուսանկարներ)
Անցած տարի ամռանը Քիմ Քարդաշյանը իր երկրպագուներին ներկայացրել է իր կոսմետիկայի բրենդը` KKW Beauty: Չնայած նրան, որ Քիմի նախագիծը իր մասշտաբներով զիջում է Քայլի Ջեների գեղեցկության բիզնեսին, սակայն Քարդաշյանից ամեն մի նոր թաղարկում մի քանի ժամում սպառվում է: Մեկ օրվա ընթացքում Քարդաշյանը կարող է աշխատել միլիոն դոլարներ: Այս մասին հաղորդում է Spletnik.ru-ն:
Բացառություն չէ նաև նրա KKW x Mario նոր հավաքածուն, որը թողարկել է իր դիմահարդարի` Մարիո Դեդիվանովիչ հետ:
Այն ներկայացնելու համար Քիմը հանդես է եկել Versace-ի զգեստով: Առաջին հայացքից այն շատ համեստ զգեստ է, սակայն ուշադրության կենտրոնում է հայտնվել դեկոլտեն:
Այն բավական մեծացրել է Ինտագրամի թագուհու՝ արդեն իսկ ոչ փոքր կուրծքը: Լավ է, որ Քիմը նման զգեստով հանգիստ կանգնել է տեսախցիկների առջև: Մեծ է հավանականությունը, որ ավելի ակտիվ շարժումների դեպքում, հանրությունը բաց տեսարանների ականատես կլիներ: