Ռուսաստանում օլիգարխներ չկան. Պեսկով
Ըստ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Պեսկովի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում կան միայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է Пятый канал-ը:
Ավելի վաղ‚ Պեսկովին հարց էր տրվել‚ արդյոք տեղեկացված են ռուս օլիգարխները‚ որ ԱՄՆ-ի իրավապահները հետաքրքրված են նրանցով:
«Ռուսաստանում օլիգարխներ չկան: «Ռուս օլիգարխներ»-ը ոչ պատշաճ արտահայտություն է»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Այնուհետև Պեսկովը «օլիգարխներ» բառը փոխարինել է խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ տերմինով:
«Ես տեղյակ չեմ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների մասին այդ տեղեկություններից»,- բացատրել է նա: