Ռուսաստանում «վիճակախաղի թագավոր» Արմեն Սարգսյանը սկսում է սպորտային լրատվության խոշոր ծրագիր
Ռուսաստանում վիճակախաղերի գլխավոր կազմակերպիչ Արմեն Սարգսյանը ներդրել է Sport24.ru-ի խմբագրությունում, որի գլխավոր խմբագիրն է Սամվել Ավագյանը: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն:
«Կայքը մտնում է «S8 Capital» բազմաբևեռ հոլդինգի կազմ‚ որը պատկանում է Արմեն Սարգսյանին: Ծրագիրը աշխատում է բետա տարբերակով, ապրիլին և մայիսին ակնկալվում են «լուրջ բարելավումներ»: Սպորտային լրատվամիջոցների գործարկումը ոչ թե առևտրային նախագիծ է, այլ հոլդինգի բաժնետերերի անձնական նախաձեռնություն, որի նպատակն է աջակցել և տարածել ազգային սպորտը»,-ասել է «Sport24.ru»-ի խմբագիր Սամվել Ավագյանը:
Աղբյուրը նշվում է նաև, որ նախագծի նպատակն է երկու տարվա ընթացքում հայտնվել առաջին հինգ լավագույն մարզական կայքերի շարքում և ներկայումս նոր հրատարակության ակտուլությունն աճում է՝ 2018 թվականի Աշխարհի գավաթի նախօրեին:
Արմեն Սարգսյանը 2014 թ.-ի օրենքից հետո դարձել է Ռուսաստանի վիճակախաղի շուկայում ամենամեծ խաղացողը, ըստ այդ օրենքի Սպորտի և Ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվում են միայն պետական վիճակախաղներ: Պետական վիճակախաղերի օպերատորներից մեկը՝ «Պետական սպորտային վիճակախաղ» ընկերությունը‚ պատկանում է Արմեն Սարգսյանին: Ընկերության եկամուտը 2016 թվականին կազմել է 22.9 մլրդ ռուբլի: