Ռուսաստանում 47-ամյա մանկապիղծը մեկ տարի շարունակ բռնաբարել է 7-ամյա երեխային
Կուրորտնովայի շրջանի բնակչուհիներից մեկը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով իր թոռնուհու հանդեպ կատարված ոտնձգության մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Пятый канал-ը:
58-ամյա կինը հաղորդել է‚ որ 47-ամյա տղամարդը անցյալ տարվա հուլիս ամսից շարունակաբար բռնաբարել է երեխային: Դեպքի մանրամասները հայտնի չեն: Հայտնի չէ նաև այն‚ թկ տղամարդը ծանոթ է եղել ընտանիքին‚ թե ոչ:
Կատարվում է հետաքննություն: