Սամվել Ալեքսանյանի դուստրը ՀՀ կառավարության կողմից մեծ մաքսային արտոնություն է ստացել
«Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն, որը պաշտոնապես պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին, ՀՀ կառավարությունից մաքսային արտոնություն է ստացել: Համապատասխան որոշումը կայացվել է ապրիլի 5-ի կառավարության նիստին: Նախագիծը ներկայացրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Ալեքս Տեքստիլ» տեքստիլ ընկերությունը հայտ էր ներկայացրել մոտ 1.5 մլն դոլար կամ 750.3 մլն դրամի հումքի և նյութերի ներկրման մաքսատուրքից ազատման համար: Խոսքը Թուրքիայից և Ուզբեկստանից ներկրվող ապրանքների մասին է, մասնավորապես՝ գործվածքների, թելերի, կոճակների, կեռերի: