Ծնվեցին հայ քրիստոնյա‚ մահացան՝ մուսուլման. Գերմանական ռադիոալիքը խոսել է Արևմտյան Հայաստանում կատարված երկրորդ ցեղասպանության մասին
Deutschlandfunk գերմանական ռադիոալիքը խոսել է 1915 թ. Դերսիմի քաղաքից փախած հայերի մասին‚ որտեղ 20 տարի անց զանգվածային սպանդ էր կատարվել և‚ ովքեր ստիպված են եղել ընդունել իսլամը՝ իրենց և երեխաների կյանքը փրկելու համար: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն:
«Նրանք խաբեցին ինձ՝ ասելով‚ որ ես 12 տարեկան եմ‚ որպեսզի ամուսնացնեն ինձնից տարիքով մեծ տղամարդու հետ‚ նա ավելի շատ ինձ հայր կսազեր: Ես պարտավոր էի կարդալ մուսուկմանական աղոթքներ: Ես ընդունեցի իսլամը‚ Աստծու խոսքերը‚ ես մուսուլման եմ‚ սակայն ես ճշմարտությունը չեմ պատմել երեխաներիս՝ վախենալով‚ որ դա կարող էր վնասել նրանց‚- պատմել է 70-ամյա Դերսիմից փախած կինը:
Deutschlandfunk ռառիոալիքը՝ ըստ Դերսիմի բնակիչների‚ պատմել է‚ որ 1937-1938թթ. թուրքերը երկրորդ ցեղասպանությունն են իրականացրել այնտեղ‚ սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ 14 հազար մարդ է մահացել, սակայն փորձագետները նշում են, որ նրանց թիվը հասնում է ավելի քան 30-50 հազարի:
Դերսիմյան ջարդերի պատճառը քաղաքի բնակիչների տարհանումն է եղել, ովքեր դեմ էին հարկադիր տեղահանման մասին օրենքին:
«Հորաքույրս ինձ և մյուս երեխաներին թաքցրել էր քարայրում: Ես տեսնում էի, թե ինչպես են զինվորները կրակում տղամարդկանց վրա և նրանց մարմինները նետում գետը: Հորաքրոջս որդիները և մի բարձրահասակ տղամարդ‚ ով հորաքրոջս ծանոթներից էր‚ իմ աչքի առաջ մորթվեցին‚ ես երբեք չեմ կարողանա մոռանալ այդ ամենը»‚- պատմել է Ասլիխան Կիրեմիտչյանը‚ ով այդ տարիներին ստիպված ընդունել է իսլամն ու ապրել իսլամական ընտանիքում‚ որպես Ֆատիմա Յավուզ:
Deutschlandfunk-ը նշում է, որ Ասիխան Կիրիտչիչյանի պատմությունը հիմք է հանդիսացել Կազիմի և Նեզախաթ Գյունքոյանովի «Վանքի վարդեր» վավերագրական ֆիլմի նկարահանմանը, որը պատմում է Դերսիմի վերջին վանականի երեխաների և թոռների ճակատագրի մասին: