ԱՄՆ-ում հարցաքննել են ռուս օլիգարխների‚ Թրամփի՝ նախընտրական արշավին հնարավոր ֆինանսավորման համար
Դատախազ Ռոբերտ Մյուլլերի հատուկ գործերով և «ռուսների գործով» զբաղվող թիմը հարցաքննել է առնվազն երկու ռուս օլիգարխի: Այս մասին հայտնում է CNN- ը, հղում անելով՝ հետաքննությանբ զբաղվող անանուն աղբյուրներին:
Գործարարներից մեկին գտել են Նյու-Յորքի օդանավակայանում‚ որդեղ նա ժամանել էր անձնական ինքնաթիռով: Տրվել են մի շարք հարցեր՝ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի հնարավոր ֆինանսավորման մասին:
Երկրորդ օլիգարխին հարցաքննել են ԱՄՆ-ից հեռանալիս‚ արդյոք խուզարկել են նրան՝ հայտնի չէ:
Մեկ այլ ռուս գործարարի քննիչները խնդրել են առանց պաշտոնական դիմումի խոսել:
Օլիգարխների անունները չի նշվում: