Օլգա Բուզովան հայտարարել է‚ որ լավագույնին է արժանի և իր ադամանդե արձանները պետք է կառուցվեն բոլոր մեծ քաղաքներում (լուսանկար)
Երգչուհի և «Дома-2»-ի նախկին մասնակից Օլգա Բուզովան պատկերացրել է իր հուշարձանները տարբեր քաղաքներում: Նա պատկերացրել է‚ թե ինչ տեսք կարող են ունենալ իր արձանները: Երգչուհին այժմ շատ հայտնի է և այժմ մասնակցում է մի շարք նոր նախագծերի: Այս մասին հաղորդում է Znaminitka.ru-ն:
Անդրեյ Չերկասովի հետ նա արդեն փորձել է պատկերացնել‚ թե ինչպիսի տեսք կարող է ունենալ հուշարձանը: Այս մասին հենց Չերկասովն է առաջարկել Բուզովային:
Երգչուհին անմիջապես արձագանքել է նրա հայտարարությանն ու ասել‚ որ ինքը լավագույնին է արժանի‚ այդ իսկ պատճառով էլ իր արձանը պետք է պատրաստված լինի ադամանդներից: Իսկ արձանները պետք է տեղադրվեն ամենամեծ քաղաքներում: Բացի այդ Բուզովան ցանկություն է հայտնել‚ որ իր արձանների վրա գրվեն «Համար առաջին»:
Օլգան նույնիսկ իր դիրքերի մասին է խոսել: Նա առաջարկել է իր տեսահոլովակների ինչ-որ հատվածներից վերցնել կադրեր և այդ դիրքերով արձաններ նախագծել: Նա հիմնականում շեշտը դրել է «Мало половин» տեսահոլովակի վրա: