Քիմ Քարդաշյանը «Հայկական» անունով ստվերաներկ է թողարկել (լուսանկար)
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ դիմահարդարման միջոցների նոր` «KKW x Mario» հավաքածուն թողարկել է։ Այս միջոցների թվում կան նաև «Հայկական» ու «Ալբանական» անունով ստվերաներկեր:
«Ես ու Մարիոն մեծ ուշադրություն ենք դարձնում մեր արմատներին։ Մեզ համար մեր ժառանգությունը շատ կարևոր է»,- «Refinery29»-ին տված հարցազրույցում նշել է Քիմը:
Քարդաշյանն ասել է, որ Մարիոն ուղեկցել է իրեն իր հայաստանյան այցի ժամանակ։
«Մարիոն ինձ հետ Հայաստանում էր։ Մենք անընդհատ խոսում էինք մշակույթի մասին, այնպես որ, հրաշալի միտք էր ստվերաներկերը մեր ինքնությունը ներկայացնող անուններով կոչելը»,- հավելել է Քիմը: