Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյի փաստաբանները բողոքարկել են դատավճիռը
Շաքրո Մոլոդոյի (Զախարիա Քալաշով) փաստաբանները բողոքարկել են դատավճիռը, որի համաձայն նա դատապարտվել է 9 տարի 10 ամիս ազատազրկման: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Մոսկվայի Նիկուլինսկի դատարանի մամուլի քարտուղար Լյուդմիլա Կոսնիրևային:
Ըստ Կոսնիրևայի‚ դատարանում գրանցվել են վերաքննիչ բողոքները՝ ի պաշտպանություն Քալաշովի: Պաշտպանական կողմը խնդրել է չեղարկել Քալաշովի վճիռը որպես անօրինական ու անհիմն, ինչպես նաև արդարացնել նրան:
Դատարանը վճիռը կայացրել է մարտի 29-ին: Քալաշովի հանցակիցներ Անդրեյ Կոչույկովը և Բատիր Բեկմադուրովը դատապարտվել են առաջինը 8 տարի և 9 ամիս, երկրորդը՝ 4 տարի 4 ամիս ազատազրկման, որը կանցկացնեն խիստ ռեժիմի գաղութում:
Երկու շորթումների միավորված գործով ընդհանուր անցնում է 14 մարդ: Երկուսը դատվել են հետմահու (նրանց սպանել են փոխհրաձգության ժամանակ), 11 մեղադրյալներ, ներառյալ Շաքրոն և Իտալացին, 2016-ի ամառվանից քննչական մեկուսարանում են: Ամբաստանյալների թվում ՌԴ ՆԳՆ Սեփականության անվտանգության գլխավոր վարչության գնդապետ Եվգենի Սուրժիկովը, որն աշխատել է Կոչույկովի անձնական թիկնազորում, տնային կալանքի տակ է:
Հիշեցնենք‚ որ Շաքրո Մոլոդոյը մեղադրվում է խոշոր չափի գումարի շորթման մեջ: