Վիգեն Սարգսյանը պատասխանել է «Իսկանդերների» մասին հարցին
Հայաստանը զենքի մատակարարման հարցում աշխատում է իր բոլոր գործընկերների հետ, այդ թվում` Ռուսաստանի, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Երևանը սպասում է, որ ՌԴ-ն երրորդ վարկը կտա «Իսկանդերների» մատակարարման համար։
«Սպառազինության մատակարարման հարցում մենք մշտապես համագործակցում ենք մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում նաև առկա ֆինանսական գործիքների շրջանակում», — ասել է Սարգսյանը լրագրողներին։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին
Հայաստանն առաջին անգամ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրներ է ստացել 2016 թվականին։