Ադելը Լոս Անջելեսի իր տան բակում ամուսնացրել է երկու լավագույն ընկերներին (լուսանկարներ)
Բրիտանացի երգիծաբան Ալան Կարրն օրերս BBC-ի եթերում պատմել է իր հարսանիքի մասին, իսկ ավելի ճիշտ, միջոցառմանը՝ 29-ամյա Ադելի մասնակցության մասին:
Պարզվում է, Ադելը, իմանալով Կարրի ու նրա ընկերոջ՝ Փոլ Դրեյթոնի, ամուսնանալու ցանկության մասին, նրանց առաջարկել է հարսանիքի կազմակերպումն ու անցկացումը կատարել իր տան բակում:
Հարսանիքը կայացել է տարվա սկզբին, սակայն այդ միջոցառումից նկար Ադելը տարածել է միայն այսօր:
«Ես ամուսնացրեցի իմ 2 լավագույն ընկերներին»,-նկարը մակագրել է Ադելը:
Կարրը նշել է, որ հարսանիքը տեղի է ունեցել Լոս Անջելեսում գտնվող Ադելի տան բակում: Ադելն անգամ երգել է հյուրերի ու նորապսակների համար: