Հիլարի Քլինթոնը Պուտինին անվանել է «համաշխարհային մասշտաբով կնատյաց»
Ինչպես հայտնի է՝ Հիլարի Քլինթոնի և Պուտինի միջև վաղուց համակրանք չկա: Ելույթ ունենալով Նյու Յորքի «Wing»-ում՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարն անդրադարձել է նաև վերջերս ՌԴ նախագահ վերընտրված Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
70-ամյա Քլինթոնն իր ելույթում Պուտինին անվանել է «կնատայաց համաշխարհային մասշտաբով», ով օգտագործում է կանանց հանդեպ վախի մթնոլորտ ստեղծելու մարտավարությունը:
«Ռուսաստանի ղեկավարը հաճույք է ստանում վախի մթնոլորտ ստեղծելով»,- ասել է նա:
Քլինթոնը հիշեցրել է 2007 թվականին Սոչիում Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որի ժամանակ սենյակ է մտել Պուտինի շունը:
«Նա գիտեր, որ Մերկելը վախենում է շներից: Դա նախատեսված էր Մերկելին ահաբեկելու և խայտառակելու համար: Իսկ Պուտինը վայելում էր՝ տեսնելով այդ ամենը»,- ասել է Քլինթոնը և հավելել.
«Ես գիտեմ, թե ինչու է նա արել դա՝ որպես տղամարդ ինքնահաստատվելու համար: Ռուսաստանում չկա ո՛չ հաջող քաղաքական գործիչ, ո՛չ հաջող տնտեսագետ: Խուճապն այն ամենն է, ինչը նրանք կարողանում են լավ անել»: