Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
Գլենդելի նախկին քաղաքապետ ազգությամբ հայ Զարեհ Սինանյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախումբը։
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Զարեհ Սինանյանին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ։
Նշենք, որ քաղաքապետն ընտրվում է մեկ տարի ժամկետով։ Սինանյանն արդեն զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը 2014-2015 թթ.։ Նա նաև ընտրվել էր Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ։
Սինանյանը ծնվել է Երևանում 1973 թվականին։ 1988 թվականին նա ընտանիքով տեղափոխվել էր ԱՄՆ։ 1997 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանը քաղաքագիտության և պատմության մասնագիտացմամբ։ Սինանյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է։ Ամուսնացած է, ունի 4 երեխա։